Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Կիրանցում 3 սյուն է տեղադրվել․ ԶԼՄ-եր (տեսանյութ)

Կիրանցում սյուն է տեղադրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված: Գյուղացիներն «Ազատությանը» փոխանցեցին, որ գիշերը երեք սյուն է դրվել: Այս պահին պարզ չէ՝ դրանք սահմանային են, թե՞ ուղղորդող:

Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ, «Ազատությանը» հաջողվել է այլընտրանքային ճանապարհով, սարերի միջով հասել գյուղ։

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնեց, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, ԱԱԾ-ն չի մանրամասնել:

Կիրանցի մուտքը փակվում է

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կիրանցի հատվածում սահմանազատման աշխատանքները արդեն իսկ մոտենում են ավարտին։

Սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը:

Գործընթացը իրականացնելու համար ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը։