Բացել լրահոսը Փակել լրահոսը
444960096_773356821652356_4860248975391551623_n
A A
Պաշտոնական

Հանրապետությունում գետերի ջրի մակարդակը մայիսի 29-ի առավոտյան 08։00 դրությամբ

Հանրապետությունում գետերի ջրի մակարդակը մայիսի 29-ի առավոտյան 08։00 դրությամբ
Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 29-ի ժամը 08։00-ի դրությամբ մայիսի 28-ի երեկոյան 20։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ դիտվել է նվազում.
 
Դեբեդ գետի Այրում դիտակետում ջրի ելքը նվազել է 46 մ3/վ-ով և կազմել 142 մ3/վ, Ձորագետ գետի Ստեփանավան դիտակետում ջրի ելքը նվազել է 8.10 մ3/վ և կազմել 55.4 մ3/վ, Գարգառ դիտակետում նվազել է 23 մ3/վ-ով և կազմել 57.7մ3/վ, Փամբակ գետի Թումանյան դիտակետում ջրի ելքը մայիսի 29-ի ժամը 08։00-ի դրությամբ մայիսի 28-ի երեկոյան 20։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ նվազել է 11.2 մ3/վ-ով և կազմել՝ 44.0 մ3/վ, Տաշիր գետում ջրի ելքը նվազել է 0.60 մ3/վ-ով և կազմել՝ 16.0 մ3/վ։
 
Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի ելքը 2024 թվականի մայիսի 29-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 12.4 մ3/վ, որը մայիսի 28-ի ժամը 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 1.1 մ3/վ-ով։
 
Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի ելքը մայիսի 29-ի 08։00-ի դրությամբ մայիսի 28-ի 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 11.5 մ3/վ-ով և կազմել է 62.0 մ3/վ։