Բացել լրահոսը Փակել լրահոսը
16513065542486-1024x683
A A
Պաշտոնական

Արարատ Միրզոյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է երկու երկրներում ջրհեղեղներից հետո ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ։ Այս մասին Միրզոյանը գրառում է արել X-ի իր էջում։

«Երկկողմ օրակարգ, ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված առաջիկա ծրագրեր, բազմակողմ համագործակցություն, իրավիճակը Հայաստանի, Վրաստանի հյուսիսարևելյան շրջաններում ջրհեղեղներից հետո։ Գնահատում եմ անհրաժեշտության դեպքում աջակցելու՝ Վրաստանի պատրաստակամությունը»,- քննարկված հարցերի մասին գրել է Արարատ Միրզոյանը։