Բացել լրահոսը Փակել լրահոսը
B75I1585
A A
Պաշտոնական

Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՍԴՀԿ-ի միջև ձևավորված երկխոսությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին:

 

Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՍԴՀԿ-ի միջև ձևավորված երկխոսությունը և կարևորել պարոն Սարաֆյանի այցը Հայաստան, ինչը հնարավորություն է տալիս տեղում քննարկել տեղի ունեցող գործընթացները:

 

Համբիկ Սարաֆյանը նշել է, որ ՍԴՀԿ-ն կիսում է ՀՀ կառավարության խաղաղության օրակարգը, մարտահրավերները հաղթահարելուն միտված քայլերը, ինչպես նաև վարվող արտաքին քաղաքականությունը:

 

Զրուցակիցները քննարկել են արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև ՀՀ կառավարության ծրագրերին վերաբերող հարցեր: