A
A
Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 6-ին, ժամը 20:31-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գնդեվազ գյուղի թռչնաբուծարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Chevrolet» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 2000 թ.) և «VAZ» (վարորդ՝ Ս․ Խ․, ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վարորդ Ս․ Խ․-ն արգելափակվել է ավտոմեքենայում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդ Ս. Խ․-ին, ով ևս հոսպիտալացվել է ԲԿ։ Բժիշկները Ս․ Խ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա․ Ա․-ինը՝ բավարար։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։