![448164861_854000083424157_7781542215138705333_n 448164861_854000083424157_7781542215138705333_n](/static/articles/47/40/89/l-TdGcrbqpv2.jpg)
Կայացել է Արարատ Միրզոյանի և ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի առանձնազրույցը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԳՆ-ում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի առանձնազրույցը։ Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան։ նշվում էր, որ նա կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության համաձայնագրի առաջընթացին, ներառյալ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելը։
Նախատեսվում է, որ Օ'Բրայենը կհանդիպի նաև գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ