«Դե ասելա փոխհատուցում կըլնի,բայց չի ասել չափաքանակ»․ Սանահին կայարանում մարդիկ սպասման մեջ են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵւ ո՞վ կմտածեր, որ մի օր «լոպազաթաղցի » ծովային Ռոբերտը բարձրահարկ շենքի երկրորդ հարկում՝ ջրի մեջ կարթնանա ու կհիշի հեռավոր Մուրմանսկը, ռազմական նավատորմն ու հայտնի եզրույթը, գրում է Անկյուն+3-ը։
«Ծովայինները ջրհեղեղից չեն վախենում: Մի հաղորդում կար, ծովայինների շքերթ էր գնում, սաղ վախելով անցան գոլերով,իսկ ռուսները հենց հասան ու շըփ շըփ զինվորական քայլով անցան, ու սաղ ծափահարեցին »,-ասում է Ռոբերտը:
Դեբեդից էլ վախենալ պետք չէ, բայց զգուշանալը՝ պարտադիր է,-ասում է նավաստու հագուկապով պարոնը:
«Դե գիտեք ինչ կա, մարդիկ մի քիչ անխելք են էլի, խելոք մարդը ջրից հեռուա սարքում, անխելքն էլ ջրի բերանին, մեր մոտ որտեղ կարում են՝ սարքում են,բայց չեն պատկերացնում, որ մեր Դեբեդը գիժ Դեբեդնա, քանի մարդու կյանք ա տարել »,-ասում է Ռոբերտը:
Սանահին կայարանում մարդիկ սպասման մեջ են: Առաջին հարկեր լցված ջուրը հետ է քաշվել,տիղմը՝ մաքրվել :Անելու ուրիշ բան չկա. ինչ եղել է՝ կամ գետն է քշել-տարել, կամ մաքրել-թափել եՆ; Գույքագրումն ավարտվել է, փոխհատուցման մասին եկող լուրերն էլ հակասական են և առայժմ միայն խոստումների հորզոնում; Թաղամաս այցելած նախարարը, վարչապետը, մարզպետը, նախագահը, համայնքապետը խոսել են փոխհատուցման մասին, բայց դրանից միայն անորոշությունն է խտացել։