A
A
Բելառուսը հետ է կանչում ՀՀ-ում իր դեսպանին՝ խորհրդակցությունների
Աջակցիր «Ա1+»-ինԲելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։
«Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչքան բարդ է ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, որքան արագ է սրվում առճակատումը երկրի ներսում։ Տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր դիմադրության աստիճան ունեն լուրջ հուզական բեռի նկատմամբ։ Մենք կարող ենք սա հասկանալ։ Բայց մենք չենք հասկանում՝ ի՞նչ կապ ունի Բելառուսը»,- նշել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Նրա խոսքով՝ Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչն էլ հրավիրվել է ԱԳՆ՝ պարզաբանելու այդ հարցը։
«Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը՝ մեր դեսպանը Երևանից առաջիկայում ևս կժամանի Մինսկ»,- ասել է Գլազը։