Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այսօր, վաղը վրանները կհավաքենք․ Բագրատ սրբազան (տեսանյութ)

«Չորս օրերի ժամանակը սպառել ենք հաղթանակով»,- Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Նա տեղեկացրեց՝ հունիսի 17-ին հենց այստեղ են հավաքվելու, այնուհետև նշեց՝ վրանները կհավաքեն․

«Կարիք չկա այստեղ մնալու, ոչ էլ հազար ու մի տեսակի հիշողությունների կարիք կա։ Ամսի 17-ին այդ նիստն է տեղի ունենալու՝ ժամը 18։30-ին։  Այստեղ կհավաքվենք հենց ժամը 18։30-ից։  Մինչ այդ զբաղվեք այդ մարդկանցով՝ ՔՊ-ից»։

Նա ասաց՝ շարժումը վերադասավորման կարիք ունի․ «Ավելի ընդգրկուն, ներառական, ավելի քաղաքացիական հզոր ճնշող, մեծացող և ավելի հաղթանակին պիտի լինի․ ոչ միայն ձգտող, այլև հաղթանակ կնքող»։