A
A
Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Աջակցիր «Ա1+»-ինԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Երևան քաղաքում՝
Հունիսի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 16-20-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում`
Հունիսի 15-ին երեկոյան ժամերին, 16-20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 15-ի ցերեկը, 16-ին՝ աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։