Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Մոտ 20 տարի գյուղի սելավատարը նաև որպես կոյուղատար է ծառայում (տեսանյութ)

Կարմի Աղեկի սելավատարներից մեկը նաև որպես կոյուղատար է ծառայում: Սամվել Ասրյանն ասում է՝ մոտ 20 տարի կլինի, որ գյուղի կոյուղաջրերը բաց սելավատարի միջով են հոսում՝ մարդկանց աչքի առաջ: Սելավատարը կամ կոյուղատարը տներին շատ մոտ է գտնվում: Բնակիչները ամռան ամիսներին տներից դուրս գալ չեն կարողանում: Անգամ պատուհանները չեն բացում, որովհետև գարշահոտութունը տարածվում է նաև տներում:

«Ճանճեր են հավաքվում, մարդ զզվում է: Որ ստեղ նստում ենք կամ դուրս ենք գալիս, դիմակ ենք դնում»,- ասում է Կարմիր Աղեկի բնակիչ Սամվել Ասրյանը:

Սամվել Արյանի խոսքով՝ մի անգամ պատկան մարմիններից լսել է, որ եթե կոյուղագիծ կառուցվի ու կոյուղաջրերը մոտակա ձորակ լցվեն, այլ խնդիրների առաջ են կանգնելու:

«Էդ որ տենց լինի՝ Սարահարթի, Ալավերդու, Սանահինի ամբողջ կոյուղին գետն է լցվում: Դա կարելի՞ է»,- ասում է Սամվել Ասրյանը:

Ալավերդիի Անկյուն+3