Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Թե ինչու ավտոբուսը Կարմիր Աղեկ չի հասնում (տեսանյութ)

Ալավերդի համայնքի Կարմիր Աղեկ բնակավայր հասնելը կամ այնտեղից հետ վերադառնալը՝ համայնքի ու առհասարակ մարզի ցանկացած կետից կազմակերպվում է հիմնականում տաքսիներով: Տրանսպորտ կա, բայց գյուղ չի գնում: Թե ինչու՞, պարզաբանում է Կարմիր Աղեկի վարչական ղեկավարը:  

«Ճիշտն ասած՝ տրանսպորտը հիմի էլ ցանկության դեպքում գալիս է: Ես կասեի՝ հիմնական պատճառը ուղևոր չլինելն է: Վարորդը պատրաստակամ է, բայց երբ դատարկ գալիս է, դատարկ գնում…»,- ասում է Կարմիր Աղեկի վարչական ղեկավար Վաչագան Հովհաննիսյանը:

Բնակիչներն ասում են՝ գյուղից քաղաք գնալու համար զանգում են վարորդին,  հացնում՝ գալու՞ է, թե՝ ոչ: Տրանսպորտը մեկ մարդու համար գյուղ չի հասնում:

«Զանգում ենք Մղարթի ավտոբուսին, չի գալիս: հարցնում ա՝ քանի՞ հոգի եք»,-ասում է Կարմիր Աղեկի բնակիչ Ֆրիտա Սահակյանը:

«Հասարակական տրանսպորտից օգտվող կոնտիգենտը քիչ է»,-ասում է Վաչագան Հովհաննիսյանը:

Գրեթե տուն չկա, որ 2-3 մեքենա չունենա,- ասում է Վաչագան ՀովհաննիսյաՆը: Բայց միշտ չէ, որ տան տղամարդիկ այդ հարցում կարողանում են ծառայել ընտանիքի անդամներին: 

«Բա մի տրանսպորտ չըլի, որ դեսը գնա: Մենք էլ մի տեղ ենք ուզում գնանք, տրանսպորտ նստենք գնանք»,-ասում է Սեդա Ալեքսանյանը: