A
A
Մբապեն հնարավոր է բաց թողնի Եվրո-2024-ի խմբային փուլի մյուս հանդիպումները
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեն հնարավոր է բաց թողնի Եվրո-2024-ի խմբային փուլի մյուս հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Le Figaro-ն: Մբապեն չի մասնակցի խմբային փուլի առաջիկա երկու հանդիպումներին Ֆրանսիայի ընտրանու մեկնարկային` Ավստրիայի դեմ խաղում ստացած քթի վնասվածքի պատճառով:
Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին խաղում Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Ավստրիային:
Խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականը կխաղա Նիդեռլանդների և Լեհաստանի հավաքականների հետ:
Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի հանդիպումները կմեկնարկեն հունիսի 29-ից: