Բացել լրահոսը Փակել լրահոսը
448830269_803721295244338_105892916207626469_n
A A
Պաշտոնական

Պապիկյանը Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը

Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ։
 
Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
 
Հանդիպմանը ներկա էր նաև դեսպան Տիգրան Բալայանը։
 
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու պաշտպանության բնագավառում Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցության հեռանկարներին, նաև
բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
 
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը։