Բացել լրահոսը Փակել լրահոսը
448729375_435936892735752_8323063209299314182_n
A A
Պաշտոնական

Արշավականների 22 հոգանոց խումբը, եղանակային վատ պայմաններից ելնելով, չի կարողացել լեռն իջնել

Հունիսի 20-ին, ժամը 21։18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աժդահակ լեռան վրա՝ Ակնա լճի մոտակայքում, արշավականների խումբը (22 հոգի) եղանակային վատ պայմաններից ելնելով չեն կարողանում լեռն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարներն արշավախմբին տեղափոխել են մոտակա բնակավայրեր։