Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ -Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը (լուսանկարներ)

Այսօր հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ -Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը: Բացի այդ, սելավը վնասել է նաև բնակավայրի խմելու ջրի խողովակները։
 
Իրականացվում են քայլեր ճանապարհի երթևեկելիությունը վերականգնելու, վնասված խողովակները վերականգնելու ուղղությամբ։
 
Այդ մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։