Բացել լրահոսը Փակել լրահոսը
062924b1dca3ace52e4f5382804d448f94ecc2
A A
Սպորտ

Եվրո 2024․ գործող չեմպիոնները ժամանակից շուտ լքեցին մրցաշարը․ ինչ հանդիպումներ կլինեն այսօր

Նախօրեին մեկնարկեցին Եվրո 2024-ի 1/8-րդ եզրափակչի հանդիպումները։ Հենց առաջին հանդիպմանը մեծագույն անակնկալ գրանցվեց։ Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը 0։2 հաշվով պարտություն կրեց Շվեյցրիայից եւ ժամանակից շուտ լքեց մրցաշարը։ 

Օրվա երկրորդ խաղում դաշտի տերերը՝ Գերմանիայի հավաքականը, հանդիպեց Դանիային։ Խաղի առաջին կեսի ընթացքում հանդիպումն ընդհատվեց եղանակային վատ պայմանների պատճառով։ Սակայն թիմերն ի վերջո կրկին դաշտ դուրս եկան, եւ արդյունքում Գերմանիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթանակ տարավ՝ անցնելով 1/4 եզրափակիչ։

Այսօր փլեյ-օֆֆի շրջանակներում կհանդիպեն Անգլիան ու Սլովակիան, Իսպանիան եւ Վրաստանը։