Բացել լրահոսը Փակել լրահոսը
եվրամիություն--_0 (1)
A A
Պաշտոնական

ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

 Հայաստանում ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Հայաստանին Սահմանադրության օրվա առիթով: 

Համապատասխան գրառումը տեղադրված է պատվիրակության ֆեյսբուքյան  պաշտոնական էջում: Նշվում է, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ 

«Որպես Հայաստանի բարեփոխումների առանցքային գործընկեր մենք հաստատուն աջակցություն ենք հայտնում ժողովրդավարական բարեփոխումներին, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը»,-նշված է ԵՄ ուղերձում։