Բացել լրահոսը Փակել լրահոսը
856
A A
Հասարակություն

Երևանի էլիտար շենքի բակում վերամբարձ կռունկը պոկվել ընկել է, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է

Երևանի Արշակունյաց պողոտա 9/2 հասցեում այսօր «Ձյունիկ սառնարան» անունը ստացած տարածքում կառուցվող էլիտար շենքի բակում վերամբարձ կռունկը պոկվել ընկել է, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է։
 
Այդ մասին հայտնում է shamshyan.com–ը։
 
Նշվում է, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին օպերատիվ տեղեկությունը ստացվել է ժամը 17։00–ի սահմաններում։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 69–ամյա Հ. Արմենակյանն էր, որն այդ պահին վերամբարձ կռունկով աշխատանքներ էր կատարում։