Բացել լրահոսը Փակել լրահոսը
450242291_446436265019148_1951437054813800272_n
A A
Պաշտոնական

Հրդեհ Արտաշիսյան փողոցում

Հուլիսի 7-ին, ժամը 00:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 102 հասցեի մոտակայքում գտնվող պահեստից կրակ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշիսյան փողոցում՝ թթվածնի և ածխաթթու գազի լիցքավորման կետի վագոն-տնակում (կունգ, մոտ 12 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։17-ին, մարվել՝ 01։56-ին։ Այրվել են վագոն-տնակի (կունգ) փայտե երեսպատումը և ներսում գտնվող տեխնիկա։