Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արշակ Սադոյան
A A
Քաղաքականություն

ԱԺԴ կուսակցության հայտարարության

Դառն է խոստովանել բայց մենք կործանման եզրին ենք հասնում և խնդիրը միայն հայաստանաբնակներինը չէ: Կշեռքի նժարին է դրված ոչ միայն մեր երկրի ինքնիշխանության, այլ աշխարհասփյուռ ողջ Հայության լինել չլինելու հարցը: Եւ մեր ջանքերի համախմբման, ճիշտ կոմորոշման անհրաժեշտությունը, բարեկամ երկրների հետ հարաբերությունների կարգավորման, օգնության կարիքը այժմ մենք իրոք շատ ու շատ ենք զգում:

Բայց աշխարհը այսօր մասերի է բաժանված: ՄԻ կողմում այպես ասված՝ ժողովրդավարական Արևմուտքն է, որը ամեն կերպ աջակցում է Ուկրաինային ավտորիտար Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով: Մյուս կողմում Կրեմլն է և նրան այս կամ այն կերպ աջակցող որոշ երկրները: Եւ այժմ երկու կողմերն էլ շահագռգռված են այլ երկրներին իրենց կողմը քաշել ՝ խոստանալով նրանց իրենց պահանջների բավարարումը:

Եւ բնական է որ մենք հիմա երկընտրանքի առջև ենք կանգնած: Պետք է հստակ որոշենք՝ ումը և ինչքան կարելի է վստահել: Ումից և իրականում ինչ աջակցություն կարող ենք ստանալ: Եւ այդ կողնորոշման դեպքում նրանք մեզանից ինչ կպահանջեն: Հակադիր կողմը այդ դեպքում ինչ վտանգավոր քայլերի կարող է դիմել: Մեր հանրությունն ու Սփյուռքը այդ կողմորոշմանը ինչպես կարձագանքեն: Որքանով դա կնպաստի մեր ուժերի համախմբմանը: Աշխարհասփյուռ հայությունը ինչ գործիքակազմով կաջակցի մայր Հայրենիքին: Այն ինչպես կանդրադառնա մեր հետագայի, մեր ողջ ժողովրդի ապագայի վրա::

Կողմորոշման այդ խնդիրը շատ պարզ, հստակ մի լուծում ունի: Մեր երկիրը կամ Եվրոինտեգրման հայտ է ներկայացնում, կամ պաշտոնապես որոշում է չներկայացնել, մնալ ռուսական ազդեցության ոլորտում:

Եւ քանի որ սպասել էլ այլևս չի կարելի: Երկու կողմերն էլ մեզանից օր առաջ են հստակ պատասխան են պահանջում: Իսկ այդ լուծումից հրաժարվելը, խուսանավելը մեզ համար իրոք շատ ողբերգական հետևանքներով է հղի:

Ցավոք և այսօրվա մեր իշխանավորները, և խորհրդարանական ընդիմության ներկայացուցիչներից շատ շատերը իրենց անձնական շահերը վեր դասելու, նյութական կախվածության և նաև աշխարհքաղաքական զարգացումների մասին շատ աղոտ պատկերացումներ ունենալու պատճառով ի վիճակի չեն, չեն համարձակվում հստակ որոշում ընդունել և այդ մասին հանրությանը հայտնել: Տարբեր պատճառաբանություններ բերելով փորձում են ուղակի տրված հարցին էլ չպատասխանել:

Ի հարկ է երկերեսային այս խաղին պետք է վերջ տալ, այս տիպի գործիչներից որքան հնարավոր է շուտ պետք է ազտվել: Բայց դրա համար ժամանակ է պետք: Իսկ ձգձգել այլևս չենք կարող:

Այլ ելք չունենք: Մենք ճամփաբաժանին ենք կանգնած, Լուծումը պետք է նրանց թելադրվի, պարտադրվի: Իսկ դրա հնարավորությունը կա: Հանրային նախաձեռնության կարգով՝ բավարար ստորագրություններ հավաքելով պետք է ստիպել իշխանություններին նշված հարցով հանրաքվե կազմակերպել:

Եւ մեր ժողովուրդը իր հանաքվեով Եվրոինտեգրման այդ պարզ հարցին՝ այո կամ ոչ ասելով ինքը պետք է դա որոշի և ստիպի իր որոշումը կատարել:

Բայց քանի որ այդ ճամփաբաժանին՝ այս կամ այն ուղու ընտրությունից է մեր գոյատևման, լինել չլինելու հարցն է կախված և հետագայում իշխանության նոր

կազմը որոշելիս, նորից սխալվելու իրվունք այլևս չունենք՝ Կողմորոշման այդ խնդիրը լակմուսի թուղթ կարող է դառնալ: Նախապես պարզելու համար թե ով ով է, որքան է կարեվորում մեր ազգային արժեքների, մեր ինքնության պահպանումը, իրականում ինչ նպատակներ ունի, այլոց հետ ինչ կապեր, ինչ կախվածություն ունի:

Հաշվի առնելով դա՝ նպատակահարմար է, որ հանրությունը իր կարծիքը հանրաքվեով հայտնելուց առաջ նախ պետք է պահանջի, որ բոլոր քաաքական ուժերը, Եկեղեցին, համազգային կառույցներն ու հասարակական ազդեցիկ կազմակերպությունները՝ Եվրոինտեգրմանը այո կամ ոչ ասելու հարցին իրենք առաջինը պաշտոնապես հայտնեն թե ինչ դիքորոշում ունեն:

Նկատի ունենալով, որ այդ գործընթացը առանց հապաղելու պետք է սկսել և կոչ անելով լրատվամիջոցներին լուսբանել յուաքանչուր կողմի դիքորոշումը.

Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցությունը՝

Գտնելով որ հեղափոխական զարգացումների այս դարում քաղքակիրթ աշխարհին անդամագրվելը այլընտրանք չունի.

Արևմտյան կողմնորոշուման ընդունումը և մեր երկրի, և մեր ողջ ժողովրդի ինչպես ընթացիք, այնպես էլ հեռանկարային շահերից է բխում.

Այն էապես կնպաստի մեր պաշտպանական համակարգի ամրապնդմանը, անվտանգութան ապահովմանը, ինչպես նաև կսահմանափակի, նվազագույնի կհասցնի Ռուսաստանից սպասվող վտանգները.

Պայմաններ կստեղծի նաև, որ կարողանանք աշխարնով մեկ համախբել ի մի բերել մեր ժողովրդին հավաքական ողջ ներուժը և ձևավորենք նպատակային գործունեության ունակ համազգային կառույցների մեր միաձուլ համակարգը՝ իր ինքնապաշտպանության կազմակերպման համահայկական ռազմականացված կազմավորումով.

ԱԺԴ Կուսակցությունը գտնում է, որ հապաղել այլևս չի կարելի, Եվրոմիությանը անդամակցվելու հայտ ներկայացնելու հարցով անհրաժեշտ է կազմակերպել հանրաքվե և կոչ է անում իր կողմնակիցներին աջակցել դրա կազմակերպմանը և այդ հանրաքվեի ժամանակ Այո ասել:

ԱԺԴ Կուսակցությունը դիմում է նաև բոլոր արտախորհրդարանական ուժերին միանալ այդ պահանջին՝ համոզված որ Արևմտյան կողմորոշման ընդունման կողմնակիցները ի վիճակի են, համախմբելով իրենց ջանքերը հասնել նրան որ Այո ասողների քնակը վճռորոշ լինի:

Ավելին ԱԺԴ համոզված է, որ հետագայում՝ քաղաքակիրթ աշխարհին մաս դառնալու պահանջով հանդես եկող ուժերը, ի վիճակի են ընդհանուր հայտարարի գալ, հստակ մշակված ծրագրով կազմել նախընտրական հզոր դաշինք և հաղթել:

Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության

Նախագահ Արշակ Սադոյան