Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Գնել Սանոսյանը Կիրանցում հետևել է նոր ճանապարհի շինարարության ընթացքին

։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Տավուշի մարզի Կիրանց համայնք։ Այս մասին նախարարը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Այսօր կրկին այցելել եմ Կիրանց: Տեղում, մարզպետ Հայկ Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանի և «Ճանապարհ» ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանի ուղեկցությամբ, հետևել եմ Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, կամրջի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ 

Այս պահին աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։

Տվել եմ մի շարք նոր հանձնարարականներ»,- գրել է Գնել Սանոսյանը։