A
A
«Պենտի/Penti»-ի նկատմամբ պատասխանատվության միջոց է կիրառվել՝ ակցիա իրականացնելիս դրսևորած անբարեխիղճ մրցակցության համար
Աջակցիր «Ա1+»-ինՄրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության միջոց է կիրառել «Ֆամի Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար։
Մասնավորապես, պարզվել է, որ 2023 թվականի հուլիսի 12-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ ընկերության կողմից իրականացված «Մինչև 70% զեղչ նշված տեսականու համար» բովանդակությամբ ակցիայի ընթացքում իրացված որոշ ապրանքների գնի տոկոսային նվազեցումը չի կատարվել ակցիայի մեկնարկի պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում տվյալ ապրանքների վաճառքի միջին գնից, ինչպես նաև հայտարարված զեղչի ամենաբարձր տոկոսը՝ 70%-ը, չի տարածվել ակցիայի մեկնարկի պահին առկա ապրանքների առնվազն մեկ հինգերորդի վրա:
Որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ.