A
A
ԵՄ նախարարների խորհուրդը Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ որոշումը կկայացնի հուլիսի 22-ին. Եղոյան
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու, ինչպես նաև` Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցերը ներառվել են Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի (նախարարների խորհրդի) հուլիսի 22֊ի նիստի օրակարգում։ Այս երկու հարցերի վերաբերյալ որոշումները համապատասխանաբար կկայացվեն այդ օրը»։