Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

10 000 դոլարը մենակ ուստի փողա. ալավերդցիները փոխհատուցման դիմումներ են գրում (տեսանյութ)

Թղթապանակներն առած՝ Դեբեդի վարարումից տուժած ալավերդցիները համայնքապետարանում են, փոխհատուցման դիմումներն  այսօրվանից ընդունվում են, գրում է Անկյուն+3-ը։

Նախապես հայտարարված ժամկետը՝ հուլիսի 15-ը երկարաձգվել է. դիմումի ձեւաթուղթը փոփոխություններից հետո արդեն պատրաստ է, տուժած բնակիչների բնակարանային հարցն էլ վերջապես գործնական փուլ է մտնում: Հայտարարված փոխհատուցման գումարն աղետի առաջին գոտու համար, քմ-ի հաշվարկով կազմում է 60.000 դրամ:

«Հմիկվա պայմաններով՝ դա համարյա մենակ ուստի փողա ,բայց դե փորձիլ տենք մենք ինքներս վերանորոգենք, վարպետները թանկացրել են, որին ասում են՝ 3 մլնից պակաս չեն ուզում, որ գան 0-ից մինչեւ վերջ ավարտեն տան քեզ,հարազատներով ենք անելու էլի»,-ասում է Սանահին կայարանի բնակիչ Թովմաս Ճարոյանը: