Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հրդեհ կիսակառույց շենքում


Հուլիսի 17-ին, ժամը 19:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 320 հասցեում գտնվող բնակելի թաղամասի կիսակառույց շենքի 4-րդ հարկից կրակ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ ու Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կիսակառույց շենքի 7-րդ և 8-րդ հարկերում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։36-ին, մարվել՝ 22։38-ին։ Այրվել են կաղապարներ և լամինատներ՝ մոտ 1000 քմ։

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը, ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը և պաշտոնատար այլ անձինք։