A
A
Հաճելի էր հանդիպել իմ հայրենի Կալիֆոռնիայից ժամանած ամերիկահայ զինվորականներին. ԱՄՆ դեսպան
Աջակցիր «Ա1+»-ինՀաճելի էր հանդիպել իմ հայրենի Կալիֆոռնիայից ժամանած ամերիկահայ զինվորականներին, որոնք «Արծիվ գործընկեր» զորավարժության ընթացքում հանդես են գալիս որպես թարգմանիչներ: Այս մասին գրառում է արել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ շնորհակալություն հայտնելով ծառայության համար։
Հիշեցնենք, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում անցկացվում է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն։
Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: