Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր

ԶՊՄԿ բացահանքում բեռնատարները «Սուսերով պար»-ով շնորհավորեցին Հանքագործի ու մետալուրգի տոնը (տեսանյութ)

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բացահանքի տարածքում բեռնատարները ներկայացնում են «Սուսերով պարը»։

«Komatsu» աշխարհահռչակ ընկերության տեխնիկայի յուրօրինակ այս պար-շնորհավորանքով նշվեց Հանքագործի եւ մետալուրգի մասնագիտական տոնը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ոլորտի աշխատակիցների մասնագիտական տոնը նշեց տոնական միջոցառումներով։

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, շնորհավորելով օրվա առթիվ, նշում է՝  ընկերության ռազմավարությունն է կրկնապատկել կոմբինատի հզորությունը․

«Միայն նախորդ ու այս տարվա ընթացքում մենք ներդրումների վրա ծախսել ենք ավելի քանի 50 միլիարդ դրամ։ Սա կարելի է ասել պատմական թվեր են։ Երեք տարում մենք Հայաստանի բյուջե ենք ներմուծել ավելի, քան դրանից առաջ 25 տարիների ընթացքում։ Դրանով պետք է հպարտանալ։ Դա ահռելի աշխատանք է։ Մենք շատ լուրջ սոցիալական ծրագրեր ունենք։ Մենք այս տարի նախատեսում ենք սոցիալական ծրագրեւի վրա ծախսել մոտ 6 միլիարդ դրամ»։

Պարոն Խուդոլին կարևորում է կոմբինատի աշխատակիցների բարեկեցությունը․

«Մեր դիրքորոշումն է այն է, որ մեր կոլեկտիվի համար կարեւոր է ոչ միայն արտադրությունը, ոչ միայն այն արդյունքները, որոնք մենք հասնում ենք կոմբինատումը։ Շատ կարեւոր է, որ մեր աշխատակիցը երբ տուն է գնում, իրենց հարմարավետ է զգում ամեն հարցում»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում