Սահմանադրական բարեփոխումների խորհրդի այսօրվա նիստը չի կայանալու և հետաձգվում է անորոշ ժամանակով. Իոաննիսյան
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախարարությունը վերջին պահին տեղեկացրել է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի այսօրվա նիստը չի կայանալու և հետաձգվում է անորոշ ժամանակով։ Այս մասին գրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Այսօրվա նիստին պետք է քննարկվեր կայուն մեծամասնության սահմանադրական նորմը չեղարկելու և այդ չեղարկելը նախքան 2026 թվականի ԱԺ ընտրություններ անելու «Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձոր գրասենյակի» առաջարկը։
Եթե այդ որոշումը առաջիկա շաբաթներում խորհրդում չընդունվի, ապա իրատեսական չի լինի Սահմանադրության (ու ապա Ընտրական օրենսգրքի) համապատասխան փոփոխությունների կատարումը (կայուն մեծամասնության մեխանիզմից ձերբազատումը) նախքան 2026 թվականի ԱԺ ընտրությունները։
Կայուն մեծամասնության մեխանիզմի մասին տեսեք մեկնաբանությունը։
Հ.Գ. Առաջիկայում մենք կներկայացնենք այն մոդելը, որով առաջարկում ենք փոխել Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասը, որ չհակասի 90-րդ և 149-րդ հոդվածներին»,-գրել է նա։