Բացել լրահոսը Փակել լրահոսը
Naxarar-768x512
A A
Պաշտոնական

ՆԳ նախարարը Վանաձորում հանդիպում կունենա քաղաքացիների հետ

Հուլիսի 30-ին՝ ժամը 15.00-ին, Վանաձորում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը կհանդիպի Լոռու մարզի բնակիչների հետ։

Ընդունելությունը տեղի կունենա ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում (ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի պող., 1/1 շենք)։

Ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները 14.45-ին կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչություն։