Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Բեռնատար մեքենաները Թալինի‚ Գյումրիի կողմից ընթանալիս այլևս չեն մտնի Արմավիր այլ կշրջանցեն (տեսանյութ)

Լուսանկարները Տ-3-61, /Մ-5/ (Նորապատ) - /Հ-17/ ճանապարհից են՝ մինչ հիմնանորոգումը և հիմնանորոգումից հետո։ «ՎՄՎ Քամփնի» ՍՊԸ-ն ՀՀ պետական բյուջեի միջոցներով բարեկարգել է ճանապարհի կմ0+000-կմ1+700 հատվածը։ 1.7կմ երկարությամբ ճանապարհը շրջանցում է Արմավիր քաղաքը։ Այն Արմավիրի Երևանյան փողոցից ձգվում է դեպի Նորապատ և միանում Սարդարապատ ընթացող ճանապարհին։ Այս ճանապարհի շնորհիվ կբեռնաթափվի Արմավիր քաղաքը։ Բեռնատար մեքենաները Թալինի‚ Գյումրիի կողմից ընթանալիս այլևս չեն մտնի Արմավիր և այն կշրջանցեն հիմնանորոգված ճանապարհով։