Բացել լրահոսը Փակել լրահոսը
115
A A
Պաշտոնական

Երևանում երկու անձի մահվան պատճառ դարձած վրաթերի դեպքի վարույթով բեռնատարի վարորդին մեղադրանք է ներկայացվել

Հուլիսի 29-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 12:50-ի սահմաններում, 27-ամյա անձի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի բեռնատարը Երան քաղաքի Աճառյան փողոցում, կանգառի մոտ, վարերթի է ենթարկել 3 հետիոտնի։

Վրաերթի հետևանքով Երևան քաղաքի բնակիչներ 75-ամյա և 73-ամյա ամուսինները տեղում մահացել են, իսկ նրանց որդին՝ 48-ամյա տղամարդը, դիմել է բուժօգնության։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-ին մասի հատկանիշներով։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են ականատեսներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Ձեռք բերված փաստերի հիման վրա բեռնատարի 27-ամյա վարորդին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-ին մասով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 1մլն դրամի չափով գրավի և բացակայելու արգելքի հետ։

Նախաքննությունը շարունակվում է։

Բուժկենտրոնում գտնվող 48-ամյա տուժողի վիճակը բավարար է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե