A
A
Էլեկտրական ավտոբուսները՝ Գյումրիում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում ձեռքբերված էլեկտրական ավտոբուսներն արդեն Գյումրիում են: Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի խոսքով, ամբողջ Կովկասում առաջին քաղաքը Գյումրին էր, որ էլեկտրոավտոբուսներ ունեցավ:
Դրանք թվով 5-ն են, առաջիկայում, մինչև 2028 թվականը, նախատեսվում է քաղաքի երթուղային ցանցն ամբողջովին փոխարինել էլէկտրական ավտոբուսներով:
Դրանց երթուղի դուրս գալը կապված է լցակայանների տեղադրման հետ, երբ լցակայանները համապատասխան վայրերում տեղակայվեն, այդ ժամանակ էլ հստակ կնշվի, թե երբ կսկսեն շահագործվել ավտոբուսները : Դրանք հանրությանը կսպասարկեն 100 դրամ արժեքով: