Օրացույց․ 5-ը օգոստոսի․ 2009-ին Հայաստանից հեռանալու ցանկություն ունի երկրի բնակչության 39 տոկոսը, իսկ Ադրբեջանից` 12 տոկոսը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1995-ի օգոստոսի 5-ին Հովհաննես Թումանյանի թոռնուհին զայրացած է իր պապիկի տուն թանգարանում «Մեր բակը-2» ֆիլմից որոշ դրվագների նկարահանման համար։ Դա տեղի է ունեցել Մշակույթի նախկին նախարար Արմեն Սմբատյանի թույլտվությամբ։
1998-ի այս օրերին մեծ ակտիվությամբ քննարկվում է «Առավոտ» օրաթերթում տպագրված «Պարույր Հայրիկյանը վայելում է Ոստիկանության հատուկ ծառայությունների աջակցությունը հոդվածը»։ Այնտեղ խոսվում է Բարձրաշենի թռչնաֆաբրիկան սեփականաշնորհելու մեթոդների եւ այն մասին, որ ֆաբրիկայի բաժնետերերի նկատմամբ պարոն Հայրիկյանն կիրառել է շանտաժ եւ սպառնալիքներ։ Թռչնաֆաբրիկայի սեփականատերը Պարույր Հայրիկյանն է, որը խոստանում է դատի տալ հոդվածի հեղինակ Ավետիս Բաբաջանյանին Երեւանի Անգլիական այգում քաղաքականություն քննարկող մարդիկ արձակուրդ չունեն։ Նրանք քննարկում են վարչապետ Վազգեն Սարգսյանի վերջին հեռուստաելույթը բյուջեի ճեղքվածքի եւ այն փակելու ուղիների մասին։
1999-ի այս օրերին Ջավախքի խնդիրների հանդեպ Վրաստանի իշխանությունների անուշադրությունից են բողոքում ջավախահայերը։ Օրջա գյուղն, օրինակ, 7 ամիս ջուր չունի, գյուղացիները լվացք են անում եւ լոգանք են ընդունում մոտակա գետում, խմելու համար նույնպես նույն ջուրն է օգտագործվում։ Վրացահայ գյուղացիները ճանապարհ են փակել եւ դիմում են հայաստանի ղեկավարությանը Արագածոտնի Պարտիզակ գյուղում արդեն 10 օր է դրության տեր են Գյուրզա տեսակի օձերը։Գյուղացիները փակվում են տներում։ Հարձակումներից տուժել է երկու հոգի։ Մեկին, այս կնոջը, օձը կծել է աթար մշակելիս, տարել են հիվանդանոց, որտեղ հակաթույն չեն տվել, փորձել են բուժել վիտամիններով։ Հակաթույն ստանալու համար տուժողը պետք է մուծի 60 հազար դրամ։
Մեծ Բրիտանիայի դեսպանատունը 2000 թվականի այս օրերին մերժում է մուտքի վիզա տրամադրել Ազատամարտի վետերանների միության երիտասարդական թեւի ղեկավար Վահան Բաբայանին, որպեսզի վերջինս մասնակցի «Արժեքները չունեն սահմաններ» համաժողովին։ Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումի հանրակացարանի բնակիչները 2000 թվականի այս օրերին իրենց բնակարաններ մուտք են գործում պատշգամբներից։
Այստեղ 12 տարի առաջ բաքվեցի փախստականներ են տեղավորվել։ Այսօր կրթության նախարարությունը հանրակացարանի շենքը հանձնել է պաշտպանության նախարարությանը, որը շենքի բնակիչներին վերաբնակեցնում է շենքի բացարձակապես անօգտագործելի մասում Էլեկտրատրանսպորտն այս տեսքով 3-4 տարուց ավելի չի ձգի։«Երեւանի էլեկտրատրանսպորտ» ընկերության տնօրենն ասում է, որ ոլորտ փող չի մտնում, տրանսպորտից օգտվողների 70 տոկոսն անվճար երթեւեկելու իրավունք ունի։ Եթե ոլորտին տրվեր 1 միլիարդ 200 միլիոն դրամ գումար, անվճար կաշխատեին։
Մինչդեռ 400 միլիոն դրամ պարտք ունեն 2001 թվականի օգոստոսի 5-ին Գյումրիում Համբարձում Ղանդիլյանի անունով են անվանակոչում Սեւյան փողոցը։Փողոցի վրա տոնախմբություն է։ Օրվա հերոսը սպանվել է 1993-ի մայիսի 3-ին Երեւանի կենտրոնում։ Սպանության պահին Համբարձում Ղանդիլյանը Հայկական երկաթուղու պետն էր 2003-ի այս օրը Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում պահվող 42 մահվան դատապարտյալները հայտարարում են հացադուլ հայտարարելու մտադրության մասին եւ պահանջում են հանդիպում ԱԺ նախագահի ու արդարադատության նախարարի հետ։ Նրանց հիասթափեցրել է Ռոբերտ Քոչարյանի ներման հրամանագիրը՝ մահվան դատապարտրվածների պատիժը ցմահ բանտարկությամբ փոխարինելու մասին։ Մահվան դատապարտվածները գտնում են, որ նոր Քրեական օրենսգրքում սահմանված ցմահ բանտարկության մասին դրույթը չի տարածվում մինչեւ օրենսգիրքը ուժի մեջ մտնելը ծանր հանցագործությունների համար։ Նախկին խորհրդային հանրապետությունների շարքում երկիրը մշտապես լքելու ամենամեծ ցանկությունը հայաստանցիների մոտ է առկա:
2010-ի այս օրերին նման պատկեր են ստացել Gallup հետազոտական կենտրոնի մասնագետները` ուսումնասիրելով 2009-ին ԱՊՀ-ի երկրներում առկա միգրացիոն միտումները: Հարցումները վկայում են, որ Եթե Հայաստանից հեռանալու ցանկություն ունի երկրի բնակչության 39 տոկոսը, ապա հարեւան Վրաստանից` 14 տոկոսը, իսկ Ադրբեջանից` 12 տոկոսը: