Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

ԱՄՆ-ի համար ռուսական ռազմաբազայի պայմանագիրը խնդիր է․ Անդրիաս Ղուկասյան (տեսանյութ)

«Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի տարածքը չլինի ՆԱՏՕ-ի բազաների պլացդարմ, Հայաստանի համար կարևոր է ունենալ ազատ ձեռքեր, որ վերականգնի երկրի ռազմական հնարավորությունը, անվտանգությունը։ Դրա լուծումը Հայաստանի միջազգային չեզոքությունն է։ Այն, ինչ ՌԴ-ն առաջարկում է Ուկրաինային»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։

Խոսելով Զվարթնոց օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս գալուց՝ Ա․Ղուկասյանն ասաց, որ նրանց առկայության պարագայում Հայաստան կարող էր գալ մեկը, հասնել Մեղրի և գնալ Հայաստանից, ու ՀՀ իշխանություններն այդ մասին տեղյակ չլինեին։ Նման դեպքում ՀՀ իշխանությունները կարող էին այդպես էլ ասել՝  տեղյակ չեն, այդպիսով՝ պատասխանատու չեն։ Միջազգային հանրությունը դա չէր ընդունում, և Հայաստանը ռուս սահմանապահներին օդանավակայանից հանեց։

Ինչ վերաբերում է ռուս սահմանապահների՝ արդեն հայ-իրանական անցակետից դուրս գալուն, Ա․Ղուկասյանը գտնում է, որ դա «մյուս առևտրի հարցն է»։ «ՌԴ-ն ի՞նչ կստանա Մեղրիից դուրս գալուց։ Հայաստանն ի՞նչ կստանա։ Բանակցությունների հարց է»,- հավելեց նա։

Նա ԱՄՆ-ի համար խնդրահարույց է համարում Գյումրիում ռուսական 102 ռազմաբազայի վերաբերյալ ՀՀ-ՌԴ պայմանագիրը, քանի որ դա Վրաստանի վրա հարձակվելու հնարավորություն է տալիս։

Անդրադառնալով արդեն Հայաստանի և Արևմուտքի հարաբերություններին՝ Ա․Ղուկասյանը համոզված է, որ Եվրամիության ընդլայնումը դեպի Հարավային Կովկաս, առնվազ Հայաստանի և Վրաստանի անդամությամբ, որոշված հարց է։ «Դա մեծ մեքենա է, որն աշխատում է, որ դա տեղի ունենա։ ՌԴ-ն ու Թուրքիան աշխատում են պաշտպանվելու վրա, նրանք զիջում են, նահանջում են աստիճանաբար, որովհետև ուժերը հավասար չեն։ ՌԴ-ի ու Թուրքիայի ուժերը միասին ԵՄ-ի հետ հավասար չեն»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։