Բացել լրահոսը Փակել լրահոսը
malxas-amoian-2
A A
Սպորտ

Մալխաս Ամոյանը հաղթեց առաջին գոտեմարտում

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը հաղթանակով մեկնարկեց Փարիզ-2024-ում:

 Փարիզի Champ-de-Mars Arena-ում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի առաջին գոտեմարտում Ամոյանը մրցեց Ֆինլանդիայից Կունարի Սարկինենի հետ:

Հայաստանը ներկայացնող ըմբիշը գերազանցեց 8:0 հաշվով:

Ըմբշամարտի մրցաշարի որակավորման փուլի և կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան օգոստոսի 6-ին, իսկ եզրափակիչները` հաջորդ օրը: