Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-7e20ctl41h
A A
Պաշտոնական

Ազատամուտ գյուղում որոնողական աշխատանքներն ավարտվել են․ փրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին

Երկօրյա որոնողական աշխատանքների արդյունքում օգոստոսի 7-ին, ժամը 07։10-ին փրկարարները ջրահեղձման վայրից մոտ 600 մ հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերել են Ա․ Բ․-ի դին (ծնված 1990 թ.) և դուրս բերել ափ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին, ժամը 15:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են գետը լողալու և կորել տեսադաշտից։

 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու, հատուկ ջրափրկարարկան ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարները և ջրափրկարարները Աղստև գետից հայտնաբերել և ափ են դուրս բերել Հ․ Է․-ի (ծնված 1990 թ․) ջրահեղձված դին։