Ապօրինի հատել էր թաց կանգուն ծառեր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վարագավանի վարչական տարածքում գտնվող եկեղեցու հարակից անտառածածկ տարածքից նույն գյուղի բնակիչը ապօրինի հատել է թաց կանգուն ծառեր և տեղափոխել իր առանձնատան բակ:
Օգոստոսի 5-ին, ստացված տեղեկության ստուգման ժամանակ, ոստիկանները վարագավանցի 27-ամյա երիտասարդի մատնանշած տարածքում հայտնաբերել են ապօրինի հատած 18 տարբեր տեսակի և տարբեր տրամագծերի թաց կանգուն ծառերի կոճղեր, իսկ առանձնատան բակում՝ փայտանյութ: Երիտասարդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել՝ խոստովանելով կատարածը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: