A
A
Կենտրոնական բանկը զգուշացնում է
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԿԲ-ից հայտնում են․
ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ անհայտ անձանց անձնական տվյալների տրամադրումից։
ՀՀ ԿԲ-ի կողմից ձեռքբերված տեղեկությունների արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը:
Մասնավորապես՝
• Զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի և տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ և դրդում են անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն քաղաքացիների ֆինանսական միջոցներին։
Հորդորում ենք լինել զգոն և ոչ մի դեպքում չանել հետևյալ քայլերը.
• Որևէ անձի չտրամադրել անձնական բանկային որևէ տվյալ
• Մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներ
• Չակտիվացնել ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը
Մանրամասները կայքում՝ https://cl.gy/GakfM