Բացել լրահոսը Փակել լրահոսը
նոր ավտոբուս
A A
Պաշտոնական

Երեւանում ավտոբուսների համար առանձնացված նոր գծեր կլինեն

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ,

մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով նախատեսվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Օգոստոսի 15-ից Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան – Իսահակայն փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար:

Հավելեմ, որ նշված փողոցներում շուրջ երեք տասնյակ երթուղիներ են սպասարկվում։

Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Բացի այդ, Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:

Տրանսպորտային համակարգի բարելավման աշխատանքները շարունակական են, և ապագայում նախատեսվում են ավտոբուսային առանձնացված գծերի ընդլայնում՝ նպաստելով ավելի արդյունավետ և հարմարավետ հասարակական տրանսպորտի կազմակերպմանը»։