A
A
Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը․ ԱԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը ողջունում է Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում։
«Խորապես գիտակցելով հրադադարի և պատանդների ազատ արձակման կարևորությունը, երբ վտանգված են մարդկային կյանքերն ու խաղաղությունը երկրում՝ Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը: Հուսով ենք, որ հաջորդ քննարկումների ընթացքում շոշափելի արդյունքներ կարձանագրվեն, որոնք օգնություն կբերեն տուժած բնակչությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։