Բացել լրահոսը Փակել լրահոսը
454957581_1926434957829641_2658390605174068339_n
A A
Պաշտոնական

Հերացի փողոցում տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժածներից 2-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

«Հերացի փողոցում երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հոսպիտալացված տուժածներից 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 7-ինը` միջին ծանրության:
 
9 քաղաքացի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել»:
 
Հիշեցնենք, որ նախօրեին Երևան քաղաքի Հերացի փողոցում ցորենով բեռնված «Shacman» մակնիշի բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Վթարի հետևանքով 20 անձ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բժշկական կենտրոններ: