A
A
Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ եւ տուժածներ
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 14-ին, ժամը 15:55-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ:
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 74-րդ կմ-ին բախվել են «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Վ. Ե., ծնված 1965 թ.) և «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ջ. Հ., ծնված 1955 թ.). վերջինիս վարորդը մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի չորս ուղևորները տեղի ուժերով տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ժ. Ղ.-ի, Ջ. Գ.-ի առողջական վիճակները գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Է. Վ.-ի և Հ. Ն.-ինը բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, այնուհետև «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնությանը։