Փողոցում թիկունքից հրել էին և ձեռքը վնասելով՝ հափշտակել է բջջային հեռախոսը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 7-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում ստացվեց։ Ոստիկանություն զանգած 26-ամյա աղջիկը հայտնում էր, որ անհայտ անձը մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում թիկունքից իրեն հրել և ձեռքը վնասելով՝ հափշտակել է իր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի։
Հաղորդումը փոխնացվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները և քննչական բաժնի ծառայողները օպերատիվորեն պարզեցին եղելությունը։
Հանցագործությունը կատարել էր Երևանի Անդրանիկի փողոցում բնակվող 20-ամյա երիտասարդը։
Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։
Քննիչի կողմից երիտասարդին ձերբակալելու որոշում կայացվեց։
Օգոստոսի 16-ի առավոտյան 20-ամյա երիտասարդն իր բնակության վայրում ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ խոստովանեց արարքը։
Նա ներկայացվել է քննչական բաժին։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: