A
A
Փրկարարները հեռացրել են մոտ 7 տ ջուր
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 16-ին, ժամը 11։34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում ջրալցվել են երկու բնակելի շենքերի նկուղային հարկերը․ ջրահեռացում իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սանահին կայարան թաղամասի երկու շենքերի միջակայքում վնասվել է ջրատար խողովակ, ինչի հետևանքով ջրալցվել է նոր ջրագծի անցկացման համար նախատեսված փոսը։
Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ հեռացրել են մոտ 7 տ ջուր։