Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captյյիյիure
A A
Քաղաքականություն

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ կմտնի չորեքշաբթի

Իսրայելը համաձայնել է Լիբանանի հետ կրակի դադարեցմանը, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Որոշումն ընդունվել է նախարարների կաբինետի նիստի արդյունքում։ Հրադադարն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ին:

Նեթանյահուն նշել է, որ կառավարության հաստատմանը կներկայացնի համաձայնության կնքման ծրագիր։ Իսրայելի վարչապետը հրադադարի երեք պատճառ է նշել՝ իրանական սպառնալիքը, ՑԱՀԱԼ-ի զինամթերքի թարմացումը և Գազայում իրավիճակը։

Իսրայելի նախարարների կաբինետի կողմից ընդունված համաձայնությունը պահանջում է Հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերում և այդ հատվածում Լիբանանի բանակի տեղակայում։

Իր հերթին «Հըզբոլլահ»-ը կդադարեցնի զինված ներկայությունը Լիթանի գետից հարավ ընկած հատվածում։ Նշվում է, որ դրա համար նախատեսվում է 60 օր:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ համաձայնագիրը կլուծի Իսրայելի ու «Հըզբոլլահ»-ի միջև տասնամյակներ ձգվող հակամարտությունը։