Բացել լրահոսը Փակել լրահոսը
բուք
A A
Պաշտոնական

Նոյեմբերի 27-ի ցերեկը և 28-ին ցիկլոնի կկորցնի իր ուժը

Ինչպես և կանխատեսվել էր նոյեմբերի 26-ի երեկոյան ժամերից և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։
❄️Արագածոտնի, Լոռու, Արարատի առանձին հատվածներում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում։ Նոյեմբերի 27-ի ժամը 07։00 դրությամբ ձյան ծածկի բարձրությունը կազմում է.
🔹 Լոռիում` 10-28սմ,
🔹 Շիրակում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային գոտում` 15-30սմ,
🔹 Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային գոտիներում` 10-20սմ,
🔹 Երևանի բարձրադիր գոտում` 5-10սմ։
🌨 Նոյեմբերի 27-ի ցերեկը և 28-ին ցիկլոնի կկորցնի իր ուժը, սակայն Հայաստանի առանձին շրջաններում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, իսկ 28-ի երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։
🌡 Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով։