Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Քիչ հոսք, արագ ներգրավվում. արցախցի փոքրիկները Գյումրու մանկապարտեզներում (տեսանյութ)

Գյումրու մանկապարտեզներում Արցախից բռնի տեղահանված երեխաների հաճախելիությունը գնահատվում է  բավականին պասիվ՝ պայմանավորված քաղաքի մանկապարտեզներում սաների ընդունելության սահմանված տարիքային շեմով: Արցախից բռնի տեղահանված շատ կանայք աշխատանք կարողացել են գտնել, սակայն եթե երեխան 3 տարեկանից փոքր է և ընտանիքում բացի ծնողից երեխայի խնամքով զբաղվող  չկա ապա ծնողին այլընտրանք չի մնում, քան պարզապես մնալ տանն ու խնամել երեխային: