A
A
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի հաստատված դեպքերի թիվը հասել է 75-ի
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հաստատված դեպքերի թիվը հասել է 75-ի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
2 օր առաջ ՀՎԿԱԿ-ը հաստատված 58 դեպքի մասին էր հաղորդել։ Հայտնի է նաև, որ մեկ մարդ մահացել է:
- Բարդացման փուլում անգամ ուղեղում բորբոքում առաջացնող այս վիրուսը մարդուն է փոխանցվում մոծակի խայթոցից, մարդը մարդուն չի վարակում:
- Ռիսկային խմբում են տարեցները, քրոնիկ կամ ծանր հիվանդություններ ունեցողները:
- Ախտանշաններն են թեթև դեպքում՝ ջերմություն, գլխացավ, մկանացավ, հոգնածություն, մաշկի ցան, աչքերի ցավ կամ անհանգստություն, ծանր դեպքում՝ ուժեղ գլխացավ, բարձր ջերմություն, գիտակցության կորուստ, ցնցումներ, մկանների ցավ ու թուլություն: