A
A
Գեւորգ Պապոյանն այցելել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա
Աջակցիր «Ա1+»-ինԷկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«Այցելեցի ավելի քան 2600 աշխատող ունեցող Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա։ Այցին մասնակցեցին նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։
«Գլորիա» ընկերությունը Հայաստանի ամենախոշոր տեքստիլ ընկերություններից մեկն է, որի արտադրանքի մեծ մասն արտահանվում է (Գերմանիա, Իտալիա, Ավստրիա, Ֆրանսիա, ՌԴ)։ Արտադրամասերը հագեցած են ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներով և սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս արտադրելու եվրոպական որակին և ստանդարտներին համապատասխան, բարդ տեխնոլոգիաներով մշակված հագուստ՝ համաշխարհային տարբեր բրենդների համար։
Ընկերությունում շրջայցի ընթացքում քննարկվել են տեքստիլ ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև «ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության» ծրագրին, որն ուղղված է Հայաստանում կայուն և ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանը. վերջինս ընդգրկված է Հայաստանի տնտեսության հիմնական ռազմավարական գերակայությունների շարքում»: